|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց որոշում ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի` Լոռիում գտնվող տունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ներառելու մասին: Տանը տրվեց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:
«Արամյանցի տունը նախարարության փորձագիտական հանձնաժողովը արժևորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Լոռու մարզի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար»,- ասաց նախարարը: