|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.14-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի թիվ 10 շենքի 16-րդ բնակարանում հայտնաբերվել է այրվածքներով դի:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժ. Մ.-ի տան հյուրասենյակում հայտնաբերվել են այրված բազմոց, ջերմահարված մահճակալ, իսկ հատակին՝ 1965 թ. ծնված Գ. Բ.-ի դին՝ դեմքի հատվածում այրվածքներով:
Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի թիվ 10 շենքի 16-րդ բնակարանում բռնկված հրդեհի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ ՓԾ 911 ահազանգման կենտրոններ ահազանգ չի ստացվել: