|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ի հետ: Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Մխիթարյանի հերթական անցումը հյուրերի ֆուտբոլիստները կասեցրեցին կանոնների խախտան գնով, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 24 միավորով 6-րդն է: «Տոտենհեմ»-ը 5-րդն է 24 միավորով: