|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սասուն-Տարոն» հայրենակցական միության կազմակերպած Արցախյան գոյամարտի մասնակից, «Սասունցիներ» կամավորական ջոկատի համահիմնադիր, ազատամարտիկ, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառման շրջանակում ցուցադվել է վաղամեռիկ գնդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փոքրիկ տեսաֆիլմ, որում ամփոփված էր Տարոն Խաչատրյանի անսահման սերն ու նվիրումը Էրգրի ու հայրենիքի հանդեպ: Երեկոյի շրջանակում վաղամեռիկ գնդապետի ընկերներն ու մտերիմները հուշեր են պատմել Տարոն Խաչատրյանի մասին: Հուշ-երեկոն ուղեկցվել է նաև ազգագրական երգերով, որոնց թվում հնչել է նաև վաղամեռիկ Տարոն Խաչատրյանի խոսքերով գրված երգը, որը կատարել է նրա որդին: