|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Ալբերտ Պոստոլոկյանը նախ նռնակ է նետել ծառայակցի` Գառնիկ Տերտերյանի ուղղությամբ, ապա` ինքնասպան եղել:
Yerkir.am-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ Գառնիկ Տերտերյանը բուժօգնություն է ստանում իրենց մոտ, տղայի վիճակը բավարար է:
«Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, ամպուտացիայի կամ վիրահատական այլ միջամտության կարիք այս պահի դրությամբ չկա: Նա գտնվում է հիվանդասենյակում: Դեռ որոշ հետազոտություններ են անում»,- տեղեկացրեցին հոսպիտալից: