|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ Խորհուրդը, Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը համաձայնագիր են ստորագրել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու ծրագրի վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
Կողմերը փոխզիջման են հասել արտակարգ դեպքերում առանց վիզայի ռեժիմը դադարեցնել թույլատրող մեխանիզմի շուրջ:
Ներկայումս համաձայնագրի օգտին պետք է քվեարկի Եվրախորհրդարանը, այնուհետև ԵՄ խորհուրդը պետք է պաշտոնապես հաստատի այն:
2015 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Վրաստանը և Ուկրաինան կատարել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի սահմանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, սակայն Բրյուսելը մինչ այժմ չէր ընդունել համապատասխան որոշումը: