|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Խաչատրյանը հարց ուղղեց կրթության նախարարությանը արևմտահայերենի վերաբերյալ, թե ինչ է իրականացնում նախարարությունը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ կարևոր է արևմտահայ մշակույթը պահպանելու հարցը, քանի որ Հայաստանում են ապրում արաբական երկրներից գաղթած 16 հազար հայեր, որոնք խնդիր ունեն ինտեգրվել Հայաստանի կրթական համակարգում: Լևոն Մկրտչյանը նշեց, որ արևմտահայերենի պահպանման հարցը քննարկում են բարեգործական միությունների, հկ-ների հետ, և որ Կառավարությունը պարտավոր է պահպանել ու զարգացնել արևմտահայերենը:
«Հասունանում է պահը, որ մենք ունենանք արևմտահայ կենտրոն, որը կլինի դպրոցի ձևով, կունենա վերապատրաստման որոշ ֆունկցիաներ: Խոսել ենք մեկ երկու ներդրողի հետ որոնք ցանկություն են հայտնել ֆինանսավորել արևտահայ ավագ դպրոց ձևավորելու հարցը, որը հետագայում կվերածվի արևմտահայ մշակույթի կենտրոնի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կդիմեն Հ1-ին արևմտահայերենի վերաբերյալ հաղորդաշար հեռարձակելու համար։