|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր անընդհատ խուսափում էր մեկնաբանել իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, սակայն նիստերի դահլիճ մտնելիս նա մի քանի բառով մեկնաբանեց՝ ասելով, որ տվյալ լրագրողը լրագրության հետ կապ չունի, իրեն խուլիգանի նման է պահել, և ինքը փորձել է նրան էթիկայի դասեր տալ:
Հարցին` բայց դա արդարացնո՞ւմ է ծեծը, Դուք նրան խփել եք, Հակոբյանը պատասխանեց. «Բայց դուք տեսե՞լ եք»:
Հիշեցնենք, որ, լրագրողի պնդմամբ, պատգամավորն իրեն հարվածել է եւ հայհոյել: