|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցի հարևանությամբ Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների ջրամաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում Մխչյան ջրանցքից Արտաշատի ՋՕՄ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 1հատ МТ 64 հակատանկային արկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել են անվտանգությունն մինչ սակրավորների ժամանելը: