|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրիմի բնակիչ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է փոխել իր ազգանունը, անգամ` iPhone 7 ստանալու դիմաց. հայտնում է РИА Новости-ն:
Իր անունն ու ազգանունը տղամարդը վերցրել է 2014-ի մարտին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Նա նշում է, որ դա արել է` սկզբունքներից ելնելով. նրան մոտ է այն ամենը, ինչը դավանում է նախագահը:
Պուտինը պատմել է, որ հաղորդագրություն է ստացել Գերմանիայում բնակվող իր ծանոթից, որը համացանցում հանդիպել է մի ակցիայի` Պուտինի անվանակիցներին առաջարկել են iPhone 7՝ ազգանունը փոխելու դիմաց:
«Նրանք չգիտեն, որ սկզբունքները չեն վաճառվում ոչ մի գումարով»,- ասել է տղամարդը