|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը նշեց, որ 2017-ի ապրիլին պատրաստվում է գալ Հայաստան` ընտրությունների ընթացակարգին հետևելու:
Ի դեպ, Հայաստան կգան նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և այլ մարդիկ, ովքեր միացել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը:
Թանկյանը նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե կուսակցության կամ քաղաքական ղեկավարության հետ է, այլ` քաղաքացու` որպես կիրթ ընտրող ձևավորվելու: «Խնդիրն այն չէ, թե ում համար ենք քվեարկում, մենք ուղղակի պետք է անենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունը չարտագաղթի»,- հավելեց նա: