|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում էր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների հարցը` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով նրան, ասաց. «Երևում է` ամբողջ գիշեր աշխատել եք, պարո'ն Արամյան, որովհետև տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը` միլիոնի»:
Նախարարն էլ պատասխանեց, որ գիշերը ժամը 3-ին են տուն գնացել: