|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պետական գույքի կառավարման վարչությունը ներառել է մի որոշում Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի 22-րդ փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 շենքում /Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի հանրակացարան/ բնակվող օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: