|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ТАСС-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի թշնամիները պետք է ահավոր վախենան իրենից:
«Եթե խոսքը Ռուսաստանի թշնամիների մասին է` ահաբեկիչների, ծայրահեղականների, ապա նրանք պետք է վախենան ինձանից: Չափազանց: Նրանք գիտեն, որ իմ դիրքորոշումը սկզբունքային է»,- ասել է նա:
Կադիրովի խոսքով` մարդը, ով չարիք է ծրագրում, ցանկանում է ահաբեկչություն իրականցնել, պետք է ոչնչացվի, քանի դեռ չի հասցրել սեղմել կոճակը:
Նա նաև հավելել է, որ որպես թշնամի են ընկալվում նաև այն մարդիկ, ովքեր երկրի ներսում պարում են Արևմուտքի դուդուկի տակ: