|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀԿ համագումարի մասնակից` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՏՄՊՊՀ կողմից «Երևան գարեջուր» ընկերության տուգանվելու փաստը: Նշենք, որ «Երևան գարեջուր»-ը հիմնադրել է Սամվել Բալասանյանը:
Գյումրու քաղաքապետը նշեց, որ ինքը չի զբաղվում այդ բիզնեսով, բայց տեղյակ է, որ այդտեղ խախտումներ չեն եղել: Նա սխալ է համարում տեղական արտադրողներին տուգանելու և նրանց վրա ճնշում գործադրելու գործելաոճը, քանի որ տեղական արտադրողը հազիվ է դիմանում մրցակցությանը: «Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան գարեջուր է ներմուծում Հայաստան: Պետք է, չէ՞, խթանենք մեր տեղական արտադրողներին»,- ասաց Բալասանյանը:
Սակայն նա խուսափեց գնահատական տալ Արտակ Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊՀ գործունեությանը: