|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀԿ համագումարին ներկայացած` պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, ով ԱԺ նախագահի որդին է, Yerkir.am-ը հետաքրքրվեց մամուլի այն հրապարակումների մասին, թե ամիսներ հետո ինքը պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին: «Ցանկացած մարդ ինչ-որ մի ժամանակահատվածում հրաժեշտ տալիս է պաշտոնին, բայց այս պահին դրանք անհեթեթ խոսակցություններ են: Ամեն ինչ նորմալ է, ես աշխատում եմ բնականոն հունով, խնդիրներ չկան: Իմ և վարչապետի միջև հարաբերությունները բացարձակ գերազանց են»,- պատասխանեց նա: