|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ներկա կազմով վերջին նիստն է անցկացրել։ Վաղը սպասվում է կուսակցության համագումարը եւ ինչպես հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «սյուրպրիզներ» չեն լինի։ Շարմազանովի խոսքով, կուսակցության նախագահի միակ թեկնածուն շարունակում է մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով վարչապետի եւ պաշտպանության նախարարի անդամակցությանը ՀՀԿ-ին՝ Շարմազանովն ասել է, թե նրանք չեն կարող լինել շարքային անդամներ եւ համագումարի ընթացքում Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը կընտրվեն որպես ԳՄ անդամներ։