|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են։
Նախարարությունն այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։
537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, 135 մլն` երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։
Վերաբաշխման արդյունքում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաև հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն։