|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց մի շարք նախարարությունների ու գերատեսչություների տեսչական բարեփոխումների մասին: Նա հանձնարարեց տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով:
«Տեսուչը պետք է ընկալվի ոչ թե որպես պատժող, այլ` աջակցող: Առաջին այցերի ժամանակ, որոնք կկազմակերպեն տեսչական մարմինները, պետք է լինեն առաջարկություններ` ինչ պետք է անեն տնտեսվարող սուբյեկտները, որ համապատասխանեն սահմանված նորմերին: Եվ եթե տնտեսվարող սուբյեկտները չեն շտկում, նոր միայն իրականացնել օրենքի կետերը»,- ասաց Կարեն Կարապետյանը: