|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանի քաղաքապետարանի շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Demokrathaber-ի՝ դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ:
ANF-ի փոխանցմամբ՝ դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում է քաղաքապետարանում որպես հսկիչ նշանակված` քաղաքապետ Մուհամմեդ Ֆաթիհ Սաֆիթուրքը:
«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է նաև քաղաքապետի երկու թիկնապահների, ինչպես նաև երկու այլ քաղաքացիների վիրավոր լինելու մասին: Նրանց տեղափոխվել են հիվանդանոց:
Demokrathaber-ը հիշեցնում է, որ Սաֆիթուրքն այն քաղաքապետն է, ով պահանջել էր հեռացնել Դերիքի քաղաքապետարանի պատից կախված` հայերենով պաստառը: Պաստառը հեռացնելուց հետո այնտեղ հայտնվել էր Թուրքիայի դրոշը: