|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիական բանակը շարունակում է իր առաջընթացը Հալեպի արևմտյան արվարձաններում:
Ըստ «Գանձասար»-ի՝ նոյեմբերի 8-ին 1070 բնակարանային համալիրներ իր վերահսկողության տակ վերցնելուց հետո, նոյեմբերի 9-ին սիրիական բանակը ազատագրել է նաև ալ Հըքմե դպրոցը՝ քանդելով զինյալ ահաբեկչական խմբավորումների` այդ շրջանում գտնվող վերջին որջը:
Այս առաջխաղացումը կարևոր է այն առումով, որ վերոհիշյալ դպրոցն ու համալիրը գտնվում են բարձունքի վրա, որտեղից բանակը հնարավորություն կունենա փակելու Հալեպի արևելյան շրջանի զինյալ ահաբեկչական խմբավորումների զինամատակարարման բոլոր ճանապարհները: