|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Ըստ Haber7-ի` այցի ընթացքում էրդողանը կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Կողմերը կքննարկեն թուրք-բելառուսական հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Երկու երկրների միջև կստորագրվեն տարբեր պայմանագրեր և արձանագրություններ:
Էրդողանը կմասնակցի նաև թուրք-բելառուսական գործարար համաժողովին, ինչպես նաև մայրաքաղաք Մինսկում վերականգնված մզկիթի բացման արարողությանը: