|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորմանն այնքան է պատրաստ, որքան պատրաստ են ամերիկացի գործընկերները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Այնքան, որքան Վաշինգտոնի մեր գործընկերները պատրաստ կլինեն մեր հարաբերությունների վերականգնմամբ զբաղվելուն և հարաբերությունները փոխշահավետ երկխոսության ռեժիմ տեղափոխելուն, երկխոսություն, որի ընթացքում հաշվի կառնվեն երկկողմանի շահերը»,- ասել նա:
Պեսկովի խոսքով` Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ: