|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` մեջլիսում իր գործունեությունը դադարեցնելու որոշմանը:
Հիշեցնենք, որ ԺԴԿ-ն նման որոշում էր կայացրել իր համանախագահների և պատգամավորների ապօրինի ձերբակալությունից հետո: ԺԴԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ մասնավորապես նշվել էր, որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշել է դադարեցնել օրենսդիր մարմնի աշխատանքներին` իր մասնակցությունը՝ ի պատասխան բռնությունների:
Ըստ իշխանամետ «Անադոլու» գործակալության՝ Յըլդըրըմը փորձել է հեգնել՝ պնդելով, որ նրանք սխալ են հասկացել ժողովրդի պահանջը: Ամբողջ ժողովրդի անունից դիմելով ԺԴԿ-ին՝ Յըլդըրըմը ասել է. «Հիմա էլ վեր են կացել, հայտարարում են, որ դադարեցրել են իրենց մասնակցությունը օրենսդիր մարմնի աշխատանքներին: Ժողովուրդը ձեզ չասաց` դադարեցրեք օրենսդիր մարմնում ձեր գործունեությունը, ասաց՝ ահաբեկչական գործունեությունը, սխալ եք հասկացել»: