|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի զինվորականների մի մասը ծառայության ուժեղացված ռեժիմի կանցնի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ակտիվության: Այս մասին նա հայտնել է բրիտանական The Times-ին տված հարցազրույցում. հայտնում է Газета.ру-ն:
«Մենք տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչպես է Եվրոպայում քարոզչություն իրականացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, և հենց սա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն, ի պատասխան, արձագանքում է»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքերով` Ռուսաստանը տարիներ շարունակ ավելացնում է իր ռազմական ներուժն ու ավելի գործուն դառնում մի շարք ոլորտներում: