|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվեցին:
Ըստ Demokrathaber-ի՝ նրանց օդանավով տեղափոխել են Քոջաելիի Քարթեփե շրջանում գտնվող «Ջենգիզ Թոփել» օդանավակայան, որտեղից էլ Յուքսեքդաղին տեղափոխել են Քոջաելիի «Ֆ» տիպի բանտ: Դեմիրթաշին ուղղաթիռով տեղափոխել են Էդիրնե՝ տեղի «Ֆ» տիպի բանտ:
Նշենք, որ դատարանի որոշմամբ կալանավորվել են պատգամավորներ Նուրսել Այդողանը, Լեյլա Բիրլիքը, Գյուրսել Յըլդըրըմը, Սելմա Ըրմաքը, Ֆերհաթ Էնջուն և Աբդուլլահ Զեյդանը: Ազատ են արձակվել Իմամ Թաշչիերը, Զիրա Փիրն ու Սըրրը Սուրեյյա Օնդերը՝ վերահսկողության տակ մնալու պայմանով: