|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս պարտվել է թուրքական «Ֆեներբախչե»-ին: Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անգլիական թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հենրիխ Մխիթարյանը պետք է անի ավելին: Ամեն ինչ շատ պարզ է: Մենք մեծ սպասելիքներ ունենք նրանից: Այդ դիրքում ֆուտբոլիստների մրցակցությունը մեծ է: Նա պետք է խաղա ավելի լավ, քան Մատան, Լինգարդն ու Մարտիալը: Աշխարհում յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են օգուտ տալ թիմին և հաղթել: Ես նույնպես բացառություն չեմ»,- ասել է նա: