|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն արձագանքել է ձերբակալություններին՝ ահազանգելով վերոնշյալ կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի հնարավոր ձերբակալության մասին: Հետագայում կառույցն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ:
Հայ Դատի գրասենյակը կուսակցության պատգամավորների ձերբակալությունները որակել է «հակաժողովրդավարական»: