|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպա լիգայի խաղարկության 4-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս պարտվեց «Ֆեներբախչե»-ին: Հանդիպման 2-րդ րոպեին Մուսա Սոուն ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց տանտերերին: 59-րդ րոպեին Ջերեմին Լենսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Ուեյն Ռունին կրճատեց հաշվի տարբերությունը` ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին: