|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քննարկում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը փոփոխելու հարցը։
Այս մասին կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելուն, ՀՀԿ խոսնակն ասել է, որ այս պահին պարոն Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել․ «Եթե նույնիսկ գրի, ապա մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք»,- ասել է Շարմազանովը՝ կրկին հիշեցնելով ավելի վաղ հայտարարածը՝ «Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է»։