|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին որոշում: Ըստ այդմ, նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների զարգացումը, կառավարությունը որոշում է առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` նրանց կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին: