|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց, որը վերաբերում էր առողջ ապրելակերպին: Նա նշեց, որ հասարակությունից ստացում են արձագանքներ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Ըստ վարչապետի` իրականացված ուսումնասիրությունները բավականին մտահոգիչ են, և պետք է տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ:
Նա հանձնարարեց ՏԻՄ-երին` պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ, ուշադրություն դարձնել տարբեր սրճարանների, ակումբների և զվարճանքի այլ վայրերի: Վարչապետի խոսքով` արդեն հանձնարարել է սպորտի նախարարին` կազմակերպել քարոզչություն առողջ ապրելակերպի վերաբերյալ: «Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում մտցնել տարիքային սահմանափակում»,- ասաց Կարեն Կարապետյանը: