|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից, սակայն նրա վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա համամասնական ցուցակը կարող է սենսացիոն լինել՝ ընդգրկելով Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան հաղթող եռյակին:
Ի դեպ, ոմանք պնդում են, որ ինչ-որ պահից նրանց պետք է միանար նաեւ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Իսկ ընդհանուր մտահղացումը հետեւյալն է` ստեղծել լուրջ դաշինք, որի անվանումը, ի դեպ, հնարավոր է «Միասնություն» լինի, որպեսզի ասոցացվի Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համանուն հզոր դաշինքի հետ: Այստեղ կներառվեն ոչ միայն ԲՀԿ-ի բեկորները, այլեւ «Համախմբում» կուսակցությունն ու քաղաքական դաշտի համանման կուսակցությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում