|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղի է ունեցել Էջմիածնի համայնքային նորընտիր ավագանու առաջին նիստը:
Yerkir.am-ին Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից տեղեկացրին, որ ավագանու նիստի ժամանակ քննարկման է դրվել հարց` Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, կոչել նրա անունով:
«Հարցը դրվել է քննարկման և ընդունվել: Որոշումն ուժի մեջ կմտնի քիչ ավելի ուշ, ինչպես ընդունված կարգն է` Ասատրյանի մահից 10 տարի անց»,- ասացին քաղաքապետարանի լրատվական բաժնից:
Ի դեպ, Ասատրյանը մահացել էր 2006-ի նոյեմբերի 7-ին, ինչը նշանակում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 6 օր անց: