|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` դադարեցվել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները:
Նախագահի հրամանագրի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը (լրացել է նրա 65 տարին` պաշտոնավարման տարիքը) և Արդարադատության խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումը: