|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ երեկ 62-ամյա մի քաղաքացի է մնացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի արանքում:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով:
«Կնոջ մոտ առկա էր ազդրի բաց կոտրվածք, կողերի կոտրվածք, թոքի սալջարդ: Երեկ կնոջը հետազոտելուց հետո վիրահատել ենք: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արվեստական շնչառության սարքի միջոցով: Կնոջ գիտակցությունը տեղն է, բայց այն մթագնած է»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր: