|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց,որ չնայած այսօր մամուլում կանխատեսել էին, որ ՀՀԿ ԳՄ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է անդամագրվի Հանրապետական կուսակցությանը,այդուհանդերձ նման հարց այսօր չի քննարկվել:
Լրագրողների հարցին՝ իսկ Կարեն Կարապետյանը դիմել է՝ անդամագրվելու համար, Շարմազանովն ասաց. «Կարեն Կարապետյանը դիմի-չդիմի՝ ՀՀԿ թիմի առանցքային ներկայացուցիչ է: Այս թիմի առաջնորդը Սերժ Սարգսյանն է, եւ Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է, եւ մենք կիսում ենք նրա հետ պատասխանատվությունը»: