|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մասշտաբային ծրագիր. գրում է Известия-ն:
Ըստ պարբերականի` տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակի, որոնցով հանդես են եկել «Տանկային բիաթլոնի» անդամ թիմերը:
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Известия-ին, որ տանկերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Նրա խոսքով` արդիականացվող մարտական մեքենաների հստակ թիվը և աշխատանքների ավարտի ժամկետները հայտնի չեն:
Известия-ի աղբյուրի տվյալներով` խոսքը տեխնիկայի մի քանի տասնյակ միավորի մասին է:
Առավել մանրամասն` այստեղ: