|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի կառավարամետ ուժերի հրամանատարը հայտարարել է, որ եթե Թուրքիան հարձակում գործի Սիրիայի սահմանային տարածքների վրա, ապա իրենք կտան համարժեք պատասխան. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Haberler լրատվամիջոցի` հրամանատարը նշել է, որ իրենց կողմից Թուրքիային վճռական հարված կհասցվի նաև այն դեպքում, եթե թուրքական ուժերը գործողություն իրականացնեն Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսային և արևելյան հատվածներում տեղակայված իրենց դիրքերի ուղղությամբ:
Թուրքական աղբյուրը չի հրապարակում Սիրիայի կառավարամետ ուժերի հրամանատարի անունը: Նշյալ հայտարարությունը նա արել էր Հալեպի ռազմաճակատներից մեկում: