|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Պյեր Անդրյոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծիքների փոխանակում»,- նշում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցով ժամանել են: Բաքվից հետո նրանց սպասում են նաեւ Երեւանում, ապա, հնարավոր է, որ համանախագահներն այցելեն նաեւ Ստեփանակերտ: