|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է հարց` համաձայնություն տալ 2000 թվականի հուլիսի 24-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը 7 տարով երկարաձգելու մասին»» համաձայնությունը հայտագրերի փոխանակմամբ կնքելու առաջարկությանը: