|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում ստվերային տնտեսության դեմ պայքարում աննախադեպ քայլեր են իրականացվում:
Aysor.am-ի աղբյուրի հաղորդմամբ` որոշում է կայացվել մաքսային թղթապանակները ստվերից հանելու մասին, իսկ բրոքերային գրասենյակները պետականացվելու են:
«Ինչպես հայտնի է, ներմուծման և արտահանման բոլոր գործընթացները ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և տնտեսվարողների միջև իրականացվում են մասնավոր հատվածում գործող բրոքերային գրասենյակների միջոցով, որոնք իրենց միջնորդական ծառայությունների համար գումար են գանձում ներկրողներից և արտահանողներից՝ կապված իրականացվող գործարքի ծավալից»,- կարդում ենք կայքում:
Աղբյուրը՝ Aysor.am