|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արագածոտնի մարզում գործող հանրակրթական դպրոցներում սկսվել են ջեռուցման շրջանի նախապատրաստության աշխատանքները: Մարզի 118 դպրոցների մեծ մասն ունի ջեռուցման լոկալ համակարգ, որոնք աշխատում են բնական գազով, էլեկտրաէներգիայով կամ հեղուկ վառելիքով:
Նախապատրաստական լրացուցիչ աշխատանք են պահանջում հատկապես այն դպրոցները, որոնք ջեռուցվում են անհատական վառարաններով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ` ներկայումս ճշգրտվում է դպրոցներում ջեռուցման համար անհրաժեշտ հեղուկ վառելիքի քանակությունը, իրականացվում են դրանց ներկրման հետ կապված կազմակերպչական աշխատանքները:
Նշենք, որ, մարզի բնակլիմայական պայմաններից ելնելով, ջեռուցումը դպրոցներում միասնական ժամանակահատվածում չի իրականացվում: Բարձրլեռնային գոտում գտնվող Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում այն սկսվում է արդեն նոյեմբերի 1-ից, իսկ նախալեռնային գոտում` նոյեմբերի 15-ից:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին