|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
3 մլն 813 հազար 162 դրամ. ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնը ստանձնելուց այսքան գումար է հայտարարագրել Մովսես Հակոբյանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Հակոբյանը նաեւ նշել է RANGE ROVER SPORT Supercharged 4.2 մակնիշի ավտոմեքենա:
Հակոբյանի կնոջ՝ Նարինե Ճավակյանի` 2015թ.-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա դրամական միջոցները 1 մլն դրամից հարկային տարվա վերջում դարձել են 3 մլն դրամ: Շահաբաժինը հարկային տարում կազմել է 18 մլն դրամ:
Հակոբյանի աղջիկների՝ Արմինե Հակոբյանի եւ Մերի Հակոբյանի ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ նրանք 7-ական մլն դրամ նվիրատվություն են ստացել: