|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թշնամական հարևան պետությունում՝ Ադրբեջանում, կարևորում են հայոց լեզվի իմացությունը:
2016 թվականի հոկտեմբերի 15-ից, Բաքվի Պետական Համալսարանում, կազմակերպվելու են Հայոց Լեզվի դասընթացներ: Այդ մասին այսօր հայտարարել է ԲՊՀ պատմության ֆակուլտետի հայագիտական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Իսմայիլ Թանրիվերդին:
Նրա խոսքով, հատուկ ծրագրով ԲՊՀ կազմակերպած դասընթացներին մասնակցելու համար՝ չկա տարքային սահմանափակում:
«Վեցամսյա դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցողները, լրացուցիչ տեղեկությունների համար, կարող են դիմել կենտրոնին»,- հայտարարել է նա:
Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 3 օր, ժամը 18:00-ին»: