|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ։
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի եւ ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության եւ հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջեւ առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը:
Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին եւ ողջ հրեա ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք եւ առաջընթաց»,- ասվում է ուղերձում: