|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած ճգնաժամն ավարտվել է. հայտնում է Haberturk-ը՝ հիշեցնելով, որ բանաձևի ընդունումից հետո Թուրքիան չէր թույլատրել Գերմանիայի պատվիրակության մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:
Համաձայնության գալու արդյունքում վաղը Թուրքիա կժամանի Գերմանիայի Բունդեսթագի պաշպանության հանձնաժողովի անդամներից բաղկացած 7 հոգանոց պատվիրակություն: Նրանք կայցելեն ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին և տեղեկությունների կստանան ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքների մասին:
Ռազմաբազա այցից առաջ պատվիրակությունը կայցելի Անկարա և հանդիպումներ կունենա պաշտպանության և ԱԳ նախաարությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են նախատեսվում նաև թուրք և ամերիկացի ռազմական պաշտոնյաների հետ: