|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գառնիի համայնքապետի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ահարոն Սահակյանը ձայների զգալի առավելությամբ հաղթեց երկար տարիների գյուղապետ` անկուսակցական Աշոտ Վարդանյանին:
Նշենք, որ առաջադրված թեկնածուները չորսն էին` ՀՅԴ-ի կողմից առաջադրված, ՀՅԴ-ական Տիգրան Կարապետյանը, ում օգտին քվեարկել է 206 ընտրող, ինքնաառաջադրված, անկուսակցական Արուսյակ Այվազյանը, ում օգտին քվեարկել է 188 ընտրող, արդեն նախկին գյուղապետ, ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Վարդանյանը, ով ստացել է 1223 ձայն, և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ահարոն Սահակյանը, ում օգտին քվեարկել է 2231 ընտրող: