|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Հարգանք և խոնարհում Ձեր ավանդի, աշխատանքի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին:
Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույնժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ:
Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:
Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կարող եմ վստահեցնել, որ մեր ամենօրյաաշխատանքում մեծ դեր է հատկացվում տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առարկայական ծրագրերին: Մենք շարունակելու ենք տարբեր սոցիալական ծառայություններիմիջոցով մեր տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովել և նպաստել հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:
Հավաստիացնում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք որդեգրել մեր առջև դրված նպատակներն իրագործելուհամար և Ձեր բարի խորհուրդները, Ձեր փորձը կարևոր ուղեցույց են մեր ճանապարհին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և հավատ վաղվա օրվա հանդեպ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Հասարակայնության հետ կապերի բաժին