|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 28-29-ը կազմակերպված տեսակոնֆերանսում ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման աշխատանքային խումբը քննարկել է մաքսային նոր օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է եղել ազատ տնտեսական գոտիների գործունեության, դրանցում բնակվող ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մայրցամաքային շելֆի վրա ածխաջրածնային հանքավայրերի յուրացման և պաշարների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառման հարցերին: Նիստում դիտարկվել են նաև արտահանվող ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների, մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման դեպքերի և մաքսային սահմանով տեղափոխվող փոքրարժեք ապրանքների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները:
Նշենք, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 10-ին`Մոսկվայում: ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին, որում Հայաստանի փորձագետները ներգրավվել են միությանն անդամակցելուց հետո` 2015-ին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին